News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում աշխատավարձերն ու կենսաթոշակները հարկավոր է ինդեքսավորել: Մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցությունից պատգամավորության թեկնածու Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ միայն այդպես կարելի է հետեւել հայկական պետության սոցիալական բնույթի մասին սահմանադրական նորմին: Ինդեքսավորումն անհրաժեշտ է գնաճից ելնելով, որպեսզի եթե քաղաքացիների իրական եկամուտները չաճեն, գոնե չնվազեն:

«Բյուջեին դա 8-9 մլրդ դրամ կարժենա (շուրջ 18 մլն դոլար - խմբ.), եւ այդ գումարը գտնելը միանգամայն իրատեսական է: Օրինակ՝ ստվերային զբաղվածության կրճատման ուղղությամբ քայլերի արդյունքում աշխատավարձերից ավելի շատ եկամտահարկ կհավաքագրվի»,- նշեց Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ