News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում տաքսու վարորդների վիճաբանության հետեւանքով տուժել են հայաստանցի եղբայրները։ «ՄԿ»-ի փոխանցմամբ միջադեպի տեղի է ունեցել մարտի 14-ին Մոսկվայի Սոլնցեվո թաղամասում։

Պարբերականի տվյալներով, երկու եղբայրները՝ Հրաչիկն ու Վարդանը ( անունները փոփոխված են) Մոսկվայում  մասնավոր տաքսի են վարում։ Այդ օրը երկու եղբայրներն էլ մեքենայում էին, երբ նրանց կողքին կագնել է մի քաղաքային տաքսի՝ դեղին գույնի մեքենա՝ ծածկի վրա ավանդական տաքսու նշանով։ Սալոնից դուրս են եկել երկու տղամարդիկ, ու բացելով «Ժիգուլիի» դուռը՝ նստել հետեւի նստատեղին։ Առանց ավելորդ բառերի տղամարդկանցից մեկը գրպանից հանել է տրավմատիկ ատրճանակ, այն պահել Հրաչիկի գլխին ու կարգադրել նրան մեքենան վարել դեպի շենքի հարակից բակ։ Վարդանը, հասկանալով, որ դարձել է տաքսիների բիզնեսի մրցակիցների պարզաբանումների մասնակից, փորձել է կտրուկ շարժումով ատրճանակի փողը հեռացնել եղբորից, բայց չարագործը հասցրել է քաշել ձգանը, ու փամփուշտը ուղիղ Հրաչիկի գլխին է հարվածել։ Վարդանը սալոնից դուրս է վազել, նրան նույնպես կրակել են՝ ոտքին ու մեջքին։

Դրանից հետո հանցագործները դուրս են եկել մեքենայից ու փախուստի դիմել։ Նրանցից մեկը վազել է դեպի իր տաքսին, բայց  200 մետր մեքենայով անցնելուց հետո, նա մեքենան թողել է մայթեզրին ու թաքնվել։ Իսկ նրա ընկերը վազել է դեպի այն շենք, որտեղ անօթեւանների օգնության կենտրոնն է։ Վարդանը փորձել է հասնել տղամարդուն, բայց ծնկի ուժեղ ցավի պատճառով չի կարողացել։ Հրաչիկը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել, իսկ նրա եղբյարը՝ վնասվածքաբանության բաժանմունքում։ Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 213 հոդվածով «Խուլիգանություն»։ Չարագործներին առայժմ չի հաջողվել բռնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ