News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը հիմա ավելի շատ առավելություններ ունի, քան Ադրբեջանը: Haqqin.az-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ, ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Վյաչեսլավ Տրուբնիկովը:

Ռուսաստանի կողմից ճնշման հնարավորության մասին հարցին նախկին համանախագահը նշել է. «Ո՛չ մեկ, ո՛չ մյուս կողմի վրա որեւէ ճնշում արդյունք չի տա: Հայկական կողմն այսօր ավելի շատ առավելություն ունի, քան Ադրբեջանը. հայկական կողմի մոտ են գրավյալ տարածքները, նրա մոտ է Լեռնային Ղարաբաղը: Կարծում եք, որ նման առավելություններ ունենալով, նա հեշտությամբ կհամաձայնի՞ լուծել այդ խնդիրը: Հայաստանը բանակցային գործընթացում առավելագույնս կօգտագործի իր հաղթաթղթերը, իսկ ճնշման գործադրումը հակառակ արդյունքը կտա: Այդ պատճառով հարկավոր է համբերատար կերպով կողմերին համոզել խնդրի խաղաղ կարգավորման հարցում: Հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այստեղ միայն կողմերի քաղաքական կամքն է անհրաժեշտ:

Հարկավոր է առաջին հերթին վստահության մթնոլորտ ստեղծել: Եվ ոչ մի դեպքում թույլ չտալ պատերազմական հռետորաբանություն: Ցանկացած նման հայտարարություն մեզ միայն հեռացնում է խնդրի լուծումից: Իսկ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղությունն» վիճակը վտանգավոր է»:

Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին՝ Վյաչեսլավ Տրուբնիկովը նշել է, որ չէր սպասում, որ դա տեղի կունենա: «Բայց տեղի ունեցավ: Բայց դուք հարց տվե՞լ եք, թե ինչու քաշեցիք ձգանը: Խնդիրը ուժային ճանապարհով, նոր պատերազմով լուծելու ձգտումը ոչ մի արդյունք չի տա՝ իրավիճակի բարձրացումից եւ Ադրբեջանի կողմից նոր տարածքներ կորցնելու հավանականությունից զատ:

Ռուսաստանն իր կողմից հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի ռազմական գործողությունները ոչ մի դեպքում չվերսկսվեն: Դա, ի վերջո, մեր ազգային անվտանգության խնդիրն է: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ դրա կարգավորման տարբերակներ կփնտրենք»,- նշել է Տրուբնիկովը:

Միաժամանակ, նա բացասաբար է արձագանքել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարարների տեղակայմանը: «Դա ի՞նչ կարող է տալ: Ծանր տեխնիկայի դուրս բերումն արդեն իրականացվում է: ԵԱՀԿ ՄԽ-ն տարեկան երկու անգամ հատում է զիվնած ուժերի շփման գիծը: Ընդ որում՝ ականապատ տարածքներով, որը գրավյալ տարածքներում տեղադրել են հայկական զինված ուժերը: Այդ պատճառով հակամարտության գոտում «երկնագույն սաղավարտների» տեղակայման իմաստ չեմ տեսնում:

Այլ հարց է, որ երկու կողմից էլ փախստականների խնդիր կա: Ադրբեջանցի փախստականներից բացի՝ նաեւ Բաքվի, Սումգայիթի հայերի խնդիրը կա, որոնք նույնպես արտաքսվել են իրենց տներից ադրբեջանական տարածքների բռնազավթումից շատ առաջ: Այդ պատճառով խնդիրը համալիր լուծում է պահանջում՝ առանց կողմերի շահերը ոտնահարելու:

Ադրբեջանցիներն ու հայերն իրենք պետք է որոշակի լուծման հանգեն, իսկ մենք պետք է միայն օգնենք: Վերջապես հասկացեք, որ դա Պուտինի, Թրամփի կամ Օլանդի խնդիրը չէ, դա ձեր ու հայերի խնդիրն է: Պետք չէ ձեր խնդիրները մեզ վրա բարդել. դուք համաձայնության եկեք, իսկ մենք միշտ ուրախ կլինենք օգնել: Ի վերջո՝ դա Ադրբեջանի ու Հայաստանի կայուն զարգացման, նրանց ժողովուրդների բարեկեցության հարցն է, այդ պատճառով կողմերը պետք է շահագրգռված լինեն խաղաղության հարցում»,- ընդգծել է Վյաչեսլավ Տրուբնիկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ