News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնով ի հիշատակ «Հաց բերողի» ՝ Արթուր Սարգսյանի երթի ընթացքում մի կնոջ ուս է վնասվել:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, Ազատության հրապարակից դուրս գալուց հետո երթի մասնակիցները փակել են Մաշտոցի պողոտան: Երթն ուղեկցող ոստիկանների եւ ցուցարարների միջեւ ընդհարում է եղել: Ակտիվիստներն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցություններ են սկսել, որի ընթացքում Օսիպյանին հայտնել են, թե Լաուրա անունով մի կնոջ ուս է կոտրվել: Փոխոստիկանապետը նախ նշել է, թե տեղյակ չէ, ապա զանգահարել է ինչ-որ տեղ եւ նշել, որ իսկապես մի կնոջ երթի վայրից տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա ոչ թե կոտրվածք է ստացել, այլ ցավ է զգացել:

Երթի մասնակիցները վանկարկումներով շարժվել են դեպի գլխավոր դատախազության եւ արդարադատության մոտ, որտեղ պահանջել են այդ գերատեսչությունների ղեկավարների հրաժարականը: Ոստիկանները թույլ չեն տվել նրանց մոտենալ դատախազության եւ արդարադատության շենքերին:

Ապա երթն ուղեւորվել էՀանրապետության հրապարակ՝ իրենց բողոքը հայտնելու կառավարությանը: Վարչապետի օգնականը երեկ խոստացել էր մեկ օրում պատասխանել Արթուր Սարգսյանի հուղարկավորության տեղի մասին պահանջին, սակայն որեւէ պատասխան չէր եղել:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ