News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք արյուն փոխելու, չինովնիկներին ժանգոտած վիճակից դուրս բերելու խնդիր ունենք: Այսօր՝ մարտի 18-ին Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ընտրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս պետք է լուծվի աշխատատեղերի խնդիրը, հատկապես երիտասարդների համար:

«Երիտասարդների հետ իսկապես խնդիր ունենք, պետական համակարգում աշխատելու համար ասում են՝ պետք է փորձ ունենա, բայց մենք այսօր երիտասարդ, կրքոտ տղերքի խնդիր ունենք»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով երիտասարդ ընտանիքներին տրվող բնակարանային հիփոթեքի պայմաններին՝ վարչապետը նշեց, որ այսօր ստեղծվում են հիմնադրամներ, որոնց միջոցով հնարավոր է լինելու շուկա բերել էժան փող, մուտքը, իհարկե, լինելու է սահմանափակ, բայց բանկային մրցակցությունը մեծանալու է: «Բանկերի կողմից իրենց տոկոսը թելադրելու կամ առաջարկելու հնարավորությունը պակասելու է»,- հայտարարեց Կարապետյանը:

Նոյեմբերյանցիները հետաքրքրվեցին նաեւ առողջապահական ոլորտով՝ մտահոգություն հայտնելով, որ բժշկական ծառայություններն այնքան թանկ են, որ բժշկի են դիմում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Վարչապետը նշեց, որ բարեփոխումներ են արվել, որոնց շնորհիվ քաղաքացին պետպատվերի շրջանակում արդեն ինքն է ընտրելու՝ որտեղ բուժվել. «Մենք մտադիր ենք վերացնել պետպատվերի եւ շուկայական գների տարբերությունը, որ կոռուպցիոն ռիսկերը վերացնենք, այս կերպ կարող ենք ստվերը բերել դաշտ: Մենք ուզում ենք, որ առողջապահության նախարարությունը, բացի պետպատվերից, մնացած ծառայությունների ստվերը բերի դաշտ»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի քարոզարշավը հիմնականում իրականացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը, որը իշխող կուսակցության համապետական ընտրացուցակում ընդգրկված չէ: Նա մարտի 18-ին նախընտրական հանդիպումներ է ունեցել Տավուշում: Վաղը սպասվում է նրա այցը Լոռու մարզ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ