News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը խոստացել է նվազեցնել ընկերության եկամուտից հարկերի գանձումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք կնվազեցնենք (դրույքը) ընկերությունների համար՝ 15-20 տոկոսով՝ 35-38 տոկոսից »,-Fox News-ի հետ հարցազրույցում ասել է Թրամփը։

«Դա Ռեյգանի ժամանակներից ի վեր հարկերի խոշորագույն նվազեցում կլինի, հնարավոր է, ավելին, քան Ռեյգանի օրոք», - հավելել է Թրամփը։ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ նախագահ է եղել 1981-1989-ին։

Թրամփը մի քանի անգամ հարկային բարեփոխումներ է խոստացել, բայց դեռեւս չի հրապարակել նպատակային ցուցանիշներ։ Հանրապետականները կարծում են, որ  հարկերի նվազեցումը կնվազեցնի բիզնեսի ծանրաբեռնվածությունը եւ թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ