News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռազմական գործում բացի տեխնիկայից եւ անձնակազմից հսկայական նշանակություն ունի լանդշաֆտը։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հրաչյա Արզումանյանը՝ Ստեփանակերտում տեղի ունեցող բլոգերների միջազգային ֆորումի ժամանակ։

Որպես օրինակ՝ քաղաքագետը բերել է այն, որ տեխնիկայի վերջին ճիչով զինված ամերիկացի զինծառայողները, չեն կարողանում  Աֆղանստանում կամ Իրաքում հաղթանակի հասնել։

«Ռազմական ուժի գերակայության առկայությունը հաղթանակի երաշխիք չէ։ Արցախի բանակը զբաղեցնում է գերիշխող բարձունքներ։ Ռելյեֆն ինքն այնպիսինն է, որ հարվածի մի քանի  ուղղություն կա, այդ ուղղություններն ավելի քան սահմանափակ են, եւ Ադրբեջանը դրանք օգտագործել է առաջին անգամ ապրիլյան առաջին պատերազմի ժամանակ։ Այդ ուղղություններն են հյուսիս, հարավ եւ կենտրոն։ Տեղանքը թույլ չի տալիս այլ ուղղություններով հարվածներ նախաձեռնել», -նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի՝ հարձակողական սպառազինության ուժգնացմանը արցախյան կողմը փոոխհատուցում է ինժեներական պաշտպանական զենքերով, իսկ պաշտպանությունը միշտ մի քանի անգամ ավելի էժան է, քան հարձակումը։ Ինչպես նշել է քաղաքագետը՝ ապրիլյան պատերազմում ունենալով 1-ը 5-ի նկատմամբ առավելություն՝ Ադրբեջանը կարողացել է խլել ընդամնեը մեկ տակտիկական բարձրություն եւ  800 հեկտար։ «Այսինքն՝ այնտեղ բավականին արագ հասկացան, որ դրա նրանց վրա թանկ կնստի»-նշել է քաղաքագետը։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ հայկական կողմի համար հակամատրությունը էկզիստենցիալ նշանակություն ունի։

«Այդ պատճառով էլ ցանկացած զինվոր կկանգնի մինչեւ վերջ՝ իմանալով, որ պարտությանը կհաջորդի կոտորածը։ Ադրբեջանի ամար դա իշխանության խնդիր է։ ՙեզ համար դա կյանքի ու մահու խնդիր է»,-եզրափակել է քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ