ԱՄՆ-ում վախճանվել է բանկիր, բարեգործ եւ միլիարդատեր Դեւիդ Ռոքֆելերը։ Ինչպես հաղորդում է The New York Times-ը՝ Ռոքֆելերը մահացել է մարտի 20-ի առավոտյան՝ ԱՄՆ Նյու Յորք նահանգում՝ Պոկանտինո Հիլզում գտնվող իր տանը։ Նա 101 տարեկան էր։
Դեւիդ Ռոքֆելերը Ամերիկայի առաջին միլիարդատիրոջ թոռներից վերջինն էր։ Forbes պարբերականի հրապարակած միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում Ռոքֆելերը զբաղեցրել է 581-րդ տեղը՝ 3,3 մլրդ կարողությամբ։ Forbes-ը նրան անվանել է երկրի վրա բնակվող միլիարդատերերից ամենածերը։