News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք, կամ Ղարաբաղը, կամ Ադրբեջանը, այլ միջազգային կառույցները: Այդ մասին Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ընթացքում ասել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով, խնդիրը մեր եւ Ադրբեջանի միջեւ չէ, խնդիրն աշխարհաքաղաքական է: «Թե Հայաստանը, թե Ադրբեջանը միջազգային ամենահեղինակավոր կառույցների անդամներ են՝ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի: Հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք, կամ Ղարաբաղը, կամ Ադրբեջանը, այլ միջազգային կառույցները»,- ասել է Տեր-Պետրոսյանն ու հավելել. «Ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերացական մի հարթակ չէ, այլ կոնկրետ լիազորություններով օժտված մի ատյան, որին վստահված է տնօրինել այս հարցը: Դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը ստացել է նաեւ ՄԱԿ-ի օրհնությունը»:

Ըստ առաջին նախագահի, բոլոր առաջարկները, որ եղել են, եղել են միջազգային այդ կառույցների առաջարկները՝ մեզ եւ Ադրբեջանին: «Հարցը կոնկրետ է դրված, մի կարգավորման պլան՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որի շուրջ Հայաստանի իշխանություններն ու Ադրբեջանը բանակցում են արդեն 10 տարի»,- նշել է Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ մինչեւ հիմա եղել է վեց պլան, որոնք, ըստ էության, իրարից տարբերվում են մեթոդաբանությամբ: Փաթեթայինները մերժվել են, Մադրիդյան սկզբունքները դեռեւս ընթացքի մեջ են, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը սկզբունքային համաձայնություն են տվել, բանակցում են: Սկզբունքների վերաբերյալ որեւէ մեկը վիճաբանություն չունի: «Իսկ սկզբունքները հետեւյալն են՝ տարածքների վերադարձ, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանում: Բանակցությունները նրա համար են, որ կողմերը որքան հնարավոր է շահեկան դարձնեն լուծումն իրենց համար: Բայց սկզբում տարաձայնությունները հսկայական էին, այսօր հասել է մեկ-երկու հարցի»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Հարցին, պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը խնդրի կարգավորմանը, ՀՀ առաջին նախագահը պատասխանել է. «Եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, չէր մասնակցի Մինսկի խմբի աշխատանքներին: Դա որոշում է միջազգային ատյանը: Ադրբեջանը չի սահմանելու Ղարաբաղի կարգավիճակը, կարգավիճակը սահմանելու է  Մինսկի խումբը, վերջ»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ