News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը «պարզաբանել» է Ալեքսանդր Լապշինի ինքնազգացողության վատթարացման պատճառները:

haqqin.az-ը հայտնում է, որ արդարադատության նախարարության գլխավոր բժշկական վարչության հայտարարության մեջ նշված է, որ Ալեքսանդր Լապշինի, ինչպես նաեւ մյուս կալանավորների առողջական վիճակը մեկուսարան ընդունվելու պահից եղել է բժիշկների վերահսկողության տակ: Բժիշկների կողմից Ալեքսանդր Լապշինի բազմաթիվ զննումների արդյունքում նրա առողջական վիճակում պաթոլոգիաներ չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ նախօրեին բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը՝ Եկատերինան, հայտնել է ամուսնու առողջական վիճակի վատթարացման մասին:

«Նրա հիվանդության փաստը ստուգելու համար մարտի 22-ին նրան կրկին զննել են թերապեւտը եւ ԼՈՌ բժիշկը, որի արդյունքում բուժում պահանջող ոչ մի պաթոլոգիա չի հայտնաբերվել»,- նշված է հայտարարության մեջ: ԱՆ բժշկական գլխավոր վարչությունից նշել են, որ Լապշինի առողջական վիճակը ներկայումս բավարար է գնահատվում:

«Ինչ վերաբերում է կալանավորվածի առողջական վիճակի վերաբերյալ նրա ընտանիքի անդամների անհանգստությանը, ապա դա կապված է որոշակի ժամկետի հետ, որը պետք է անցնի ազատազրկմանը ընտելանալու համար»,- նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ