News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԿԸՀ-ն մարտի 23-ի արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության մեկնարկի ժամկետը սահմանելու մասին։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ էլեկտրոնային քվեարկությունը կսկսվի մարտի 24-ին, երևանյան ժամանակով 08։00-ին ու  կավարտվի մարտի 26-ին՝ երևանյան ժամանակով 20։00-ին։  «Էլեկտրոնային մեթոդով քվեարկությանը մասնակցելու է 877 ընտրող։ Ընտրական քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակը տեղակայվելու է ԿԸՀ կայքում։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքները ամփոփվելու են Հայաստանում քվեարկության ավարտից անմիջապես հետո»,- նշել է Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ էլեկտրոնային քվեարկությունը նախատեսված է այն ընտրողների համար, որոնք դիվանագիտական ծառայություն են անցնում Հայաստանի դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչություններում ու նրանց ընտանիքի այն անդամների համար, որոնք քվեարկության իրավունք ունեն, նաև զինծառայողների, արտերկրներում երկարաժամկետ ուսման կամ գործուղման մեջ գտնվողների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ