News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը: Այդ մասին այսօր՝ մարտի 23-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողները հարցրել են նրան առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին: «ՀՀԿ-ն ունի իր հստակ դիրքորոշումը, որը ներառված է մեր ծրագրում: Արցախի կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը: Մենք սատարելու ենք ԵԱՀԿ ՄԽ ջանքերին՝ խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ, պետք է ուժեղացնենք մեր պաշտպանունակությունը եւ քայլեր ձեռնարկենք, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանին»,- պատասխանել է Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը գլխավորում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ընտրական ցուցակը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է հակամարտության կարգավորմանը, նշել է, որ եթե Բաքուն փոխզիջումների պատրաստ չլիներ, ապա չէր մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Նա նաեւ ասել էր, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք, կամ Ղարաբաղը, կամ Ադրբեջանը, այլ միջազգային կառույցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ