News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Կերալա նահանգից 12-ամյա դեռահասը ճանաչվել է երկրի ամենաերիտասարդ հայրը, հաղորդում է Indian Express-ը։ Կերալցու երեխան ծնվել է դեռեւս 2016-ին՝ Կոչի քաղաքում։ Այդ ժամանակ 17-ամյա մայրը հայտարարել է, որ հայրը հենց վերոնշյալ դեռահասն է։ Ոստիկանությունում նշել են, որ ԴՆԹ անալիզը եւս հաստատել է այդ փաստը։

Աղջկա հայտարարության հիման վրա ոստիկանությունն անցյալ տարի ձերբակալել է դեռահասին՝ բռնաբարության կասկածանքով, սակայն ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակվել։

Երիտասարդ ծնողների անձի վերաբերյալ մանրամասներ չկան՝ համապատասխան տեղի օրենսդրության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ