News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ապրիլի 2-ին մենք ռեալ հնարավորություն ունենք իշխանափոխություն իրականացնելու Հայաստանում օրինական ճանապարհով, իսկ Հանրապետականն էլ լավ ընդդիմություն կարող է դառնալ: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Իշխանությունները լավ գիտակցում են, որ իրենք ոչ հեղինակություն ունեն, ոչ ժողովրդական աջակցություն; Իշխանությունները դրա մասին իմացել են 2013թ. նախագահական ընտրությունների ընթացքում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ակնհայտորեն իսկապես ժողովրդի լայն աջակցությունը ստացավ: Այդ օրվանից սկսեցին մտածել, թե հաջորդ ընտրություններին ոնց պետք է այս իրավիճակից դուրս գալ եւ ապահովել իրենց շարունակականությունը։ Ես կարծում եմ, որ դրանից հետո որոշում կայացրին սահմանադրությունը փոխել երկրում; Եկեք աշխատենք եւ նրանց ուղարկենք ընդդիմություն, նրանք լավ ընդդիմություն կլինեն»,- ասել է Վարդան Օսկանյանը:

Ըստ դաշինքի անդամի՝ հասարակությունն այսօր իսկապես ունի լավ ալընտրանք, ի դեմս իրենց, որովհետեւ համախմբվել են նախկին երկու արտգործնախարար, պաշտպանության նախարար:

Նշենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Լոռիում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ