News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ ոչ մի քաղաքական ուժ չի պայքարում։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշել է, որ նախընտրական պայքարը բավականին աշխույժ է անցնում։ «Պայքարն ընթանում է հիմնականում, այսպես կոչված ընդդիմադիր դաշտում։ Նախ, պայքար է ընթանում այն բանի համար, թե ով կանցնի խորհրդարան, քանի որ խորհրդարանում տեղերը քիչ են՝ բոլոր 9 ուժերը չեն կարողանա այնտեղ հայտնվել։ Երկրորդ, պայքար է ընթանում այն բանի համար, թե ով կլինի գլխավոր ու իսկական ընդդիմադիր», - ընդգծել է Իսկանդարյանը։

Քաղաքագետը նկատել է, որ այդ քաղաքական ուժերից ոչ մեկը նույնիսկ չի էլ հավակնում ձայների 54 տոկոս հավաքելուն։ «Մարդիկ, ովքեր կքվեարկեն հանրապետականների օգտին, ամաչում են դա խոստովանել ու չեն ասում սոցիոլոգներին։ Սակայն չկա այնպիսի ուժ, որը հավակնում է մեծամասնությունը վերցնելուն եւ հանրապետականների տեղը կանգնելուն։ Դրա արդյունքը ապատիան է, իսկ իշխանությունները փորձում են իրականացնել ապատիայի մենեջմենթը, եւ ինձ թվում է, որ այդ մենեջմենթը բավականին հաջողված կարող է լինել», - նշել է Իսկանդարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ