News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարի կողմից բացահայտ համերաշխությունը մեկ քույր կուսակցությանը՝ ի հաշիվ մյուս երկուսի, էթիկայի ընդունված կանոնների կոպիտ խախտում է եւ ապօրինի միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Այս մասին նշված է Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նամակում՝ ուղղված Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Իշխող Հանրապետական կուսակցությունը հանրային հեռուստատեսությամբ եւ այլուր լայնորեն տարածել է հայերեն հնչյունավորված տեսաերիզ՝ Ձեր դիմապատկերով, որտեղ ենթադրաբար հաղորդվում են Ձեր աջակցությունն ու հաջողության մաղթանքը ՀՀԿ-ին եւ իրենց բոլոր թեկնածուներին՝ առաջիկա ընտրություններում:

Եթե դա չի համապատասխանում իրականությանը, ես ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար եւ Ձեր ասածը ճշգրտելու նպատակով կոչ եմ անում Ձեզ անհապաղ տեսագրել երկրորդ տեսաուղերձը՝ այս անգամ հասցեագրված «Ժառանգություն» կուսակցությանը եւ դաշինքին, որին մաս է կազմում «Ժառանգությունը»:

Եթե, այնուամենայնիվ, Ձեզ վերագրված խոսքերի թարգմանությունը ճիշտ է, ես պետք է հարցնեմ՝ արդյոք դրանք արտահայտում են ԵԺԿ-ի պաշտոնակա՞ն դիրքորոշումը, թե՞ Ձեր անձնական կարծիքը: Ես պարտավոր եմ նաեւ հավելել, որ Ձեր բացահայտ համերաշխությունը մեկ քույր կուսակցությանը՝ ի հաշիվ մյուս երկուսի, էթիկայի ընդունված կանոնների կոպիտ խախտում է եւ ապօրինի միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

Միջամտությունն ինքնին, ինչպես նաեւ Ձեր հաղորդագրության բովանդակությունը, ամոթալի են Եվրոպայի ու ԵԺԿ-ի համար, բոլոր նրանց համար, ովքեր եվրոպական քաղաքակրթության հնագույն ակունքներից մեկը հանդիսացող Հայաստանում ցանկանում են քարոզել եվրոպական արժեքներ եւ կերտել եվրոպական տիպօրինակի պետություն ու հասարակություն մեր երկրում:

Մի շարք հաստատուն ժողովրդավարական սկզբունքներ, ինչպիսիք են ազատ եւ արդար ընտրությունները, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի անկախությունն ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը թվարկելուն զուգահեռ, Դուք, փաստորեն, Ձեր զորակցությունն եք հայտնում այդ նույն կուսակցությանը (եւ նրա նախագահին), որը պատասխանատու է ընտրությունները կեղծելու, օրենքն ընտրողաբար եւ անիրավաբար՝ սեփական հայեցողությամբ կիրառելու համար, կոռուպցիայի, իշխանության չարաշահման ու վերից վար շահերի բախման, հանրային կյանքի բոլոր ոլորտների գործունեության կուսակցապետական մենաշնորհացման, դատական համակարգը բացարձակապես իրենց քմահաճույքներին ծառայեցնելու, իրենց քաղաքական կամքն արտահայտելու, հավաքներ անցկացնելու, խղճի եւ սահմանադրական քաղաքացիական այլ գործողություններ իրականացնելու ազատությունների իրացման առնչությամբ քաղաքացիներին հալածելու եւ բանտարկելու համար: Ցանկը երկար է:

Մեկ անգամ եւս, եթե հաղորդագրությունն իսկապես Ձերն է, այն ինքնին վերածվում է եվրոպական բարոյական եւ իրավական հենանիշերի աղաղակող ինքնախախտման, էլ չասած, թե այն ինչպես է կոպտորեն ոտնահարում եւ վնասակար ու կողմնակալ հատվածապաշտական ազդեցություն թողնում բուն ընտրական գործընթացի, ընթացող քարոզարշավի եւ դրա վերջնական արդյունքի վրա՝ լինեն դրանք վերջապես մաքուր, թե եւս մեկ անգամ կեղծված: Ես հուսով եմ, որ վերը շարադրվածը պատշաճ կերպով կնշվի տեղական եւ միջազգային դիտորդական առաքելությունների, այդ թվում Ձեր սեփական զեկույցներում:

Դուք «Ժառանգությանը» չէ, որ արհամարհում եք: Դուք արհամարհում եք հայաստանյան ընտրողին, քաղաքացիական հասարակությանը, ԵԺԿ-ին եւ իր իսկ արժեքային համակարգը, այն ամենի բնորոշումն ու իմաստը, ինչը հայտնի է եղել մեզ՝ որպես Եվրոպա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ