News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը շատ մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ հարաբերություններին։ Այս մասին Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, երկրի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է հավասար հարաբերություններ ունենալ ինչպես գործող իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ։

«Իհարկե, գիտեմ, որ այսօր Ֆրանսիայում ակտիվորեն զարգանում է նախընտրական քարոզարշավը։ Մենք ոչ մի դեպքում չենք ցանկանում որեւէ կերպ ազդել ընթացիկ իրադարձությունների վրա, բայց մեզ իրավունք ենք վերապահում շփվել երկրի բոլոր քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչների հետ՝ այնպես, ինչպես դա անում են Եվրոպայի, ԱՄՆ-ի մեր գործընկերները», - նշել է նա։

Իր հերթին, Լը Պենը նշել է, որ այդ հանդիպումը հատկապես կարեւոր է, երբ բոլորի «գլխին կախված է» ահաբեկչական սպառնալիքը։

«Մենք ձեզ հետ պատկանում ենք այն երկրներին, որոնք ահաբեկչության դեմ իրական մարտիկներ են։ Միայն միասին դա կարելի է հաղթահարել։ Ռուսաստանը շարունակում է պայքարել Սիրիայում ահաբեկչության դեմ, Ֆրանսիան մասնակցել է Չադի գործողություններին, մենք ահաբեկչության դեմ պայքարել ենք Մալիում։ Միայն այդպես կարելի է հաղթահարել ահաբեկչությունը։ Դժբախտաբար, պետք է դիմել ռազմական ներկայությանը», - ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ