News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրք-բուլղարական սահմանի վրա, Կապըկուլե հսկիչ անցակետի հատվածում, ութկիլոմետրանոց ավտոմոբիլային խցանում է գոյացել, քանի որ բուլղարական ազգայնական կազմակերպությունների անդամները արգելափակել են սահմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սահմանի արգելափակումը կապակցված է Բուլղարիայում մարտի 26-ին ծրագրված խորհրդարանական ընտրությունների հետ։ Ազգայնականները փորձում են խոչընդոտել Բուլղարիայի տարածք այն թուրքերի մուտքը, որոնք երկքաղաքացիություն ունեն։ Որոշ թուրքեր փորձում են սահմանը հատել ոտքով։

Բուլղարիայի մաքսային ծառայությունը մուտքի թույլատվություն չի տվել այն թուրք լրագրողներին, որոնք պետք է լուսաբանեին բուլղարացի ազգայնականների ակցիան։

Բուլղարիայի ու Թուրքիայի հարաբերությունները սրվել են այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Անկարան իբրեւ բազմիցս փորձել է ազդել բուլղարական ընտրությունների ընթացքի ու արդյունքների վրա ՝ այս կամ այն կուսակցության օգտին քարոզչության միջոցով։ Դա հաստատել էր նաեւ Բուլղարիայի նախագահ Ռումեն ՌԱդեւը։ Իսկ Թուրքիայում Բուլղարիայի դեսպան Նադեժդա Նեյնսկին ստեղծված բարդ իրավիճակի կապակցությամբ մարտի 23-ին հետ է կանչվել Սոֆիա՝ խորհրդակցությունների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ