News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական, Արարատի մարզում պատգամավորության թեկնածու Ալիկ Սարգսյանը  NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է, որ բոլոր պաշտոնյաներն էլ ընտրական շրջանում պաշտոնական լծակներն օգտագործում են հօգուտ իրենց քաղաքական շահերի, ինչն անհերքելի է։

Պարոն Սարգսյան,  Հանրապետական կուսակցությունից  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուրս գալուց հետո Ձեզ եւ մարզպետ Արամայիս Գրիգորյանին է վստահվել ՀՀԿ–ի օգտին ձայներ ապահովելու գործընթացը։ Ստացվո՞ւմ է փոխարինել Հովիկ Աբրահամյանին։

«Վստահվել» կոչվածը բնութագրենք հետեւյալ կերպ, ով ավելի շատ ճանաչված է, ով ունի վարկանիշ,  հնարավարություն, ով ավելի շատ  կոչված է ձայներ բերելու, երեւի էդ մարդիկ ընդգրկվել են վարկանիշային ցանկում եւ մասնակցում են ընտրական պրոցեսին։ Ես էլ Արարատի մարզում աշխատել եմ,  մարզպետ եմ եղել, ինչու չէ, լավ հարաբերություններ ունեմ  թե Արարատում, թե Մասիսում ժողովրդի հետ, ծնունդով արարատցի եմ, ի վերջո 7,5  տարի մարզպետ եմ աշխատել եւ սա շատ կարեւոր ժամանակաշրջան էր իմ կյանքում, եւ ճակատս բաց առանց որեւէ մեկից ամաչելու, հետ եմ վերադարձել  մարզ, ղեկավարում եմ Հանրապետական կուսակցության  մարզային խորհուրդը, աշխատում եմ իմ թիմը նորից  ձեւավորել, որը ընտրություններից հետո ավելի կուռ կլինի։  Քանակային որեւիցէ նկրտումներ չունեմ, որակական ձգտում ունեմ, որ որակը ավելի բարելավեմ եւ ժողովրդի քվեից էլ կհասկանամ տրամարդությունը՝ թե իմ հանդեպ, թե իմ կուսակցության։  Չեմ  ակնկալում չեմպիոնական թվեր, որովհետեւ ավելի ուշ հայտնվեցի, ցանակալի կլիներ, որ հայտնվեի ավելի վաղ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին։

Ամեն դեպքում հաջողվո՞ւմ է Ձեզ, մարզպետին լրացնել Հովիկ Աբրահամյանի բացակայությունը։

Չեմ կարծում, որ էդպիսի պրոբլեմ կա, Էնպես չի, որ Հովիկ Աբրահամյանը մարզում չէ, նա էլ մարզում է, մարդկանց հետ շփվում,  հարաբերվում է... Աշխատում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար...

Վտանգավո՞ր մրցակից է Արգամ Աբրահամյանը Ձեզ համար՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Հովիկ Աբրահամյանը  Արարատում հեղինակություն, դիրք է ձեւավորել  եւ կարող է շատ քվեներ ստանալ։

 «Վտանգավոր» բառը հասկանում եմ՝ ինչ իմաստով եք օգտագործում...

Մեծ քանակությամբ քվե ստանալու, ընտրվելու իմաստով նկատի ունեմ...

Դուք զուտ փոխաբերական իմաստով եք օգտագործում։ Ընտրվելու առումով ես բոլոր թեկնածուներին , բոլոր կուսակցություններին «վտանգավոր» համարում եմ, էն առումով, որ բոլորն էլ  ժողովրդի մեջ են, ժողովրդից քվե  տանելու են, ժողովուրդն էլ էնպես չի, որ մի կուսակցությանը պիտի ձայն տա  ու դրանով ավարտվի,  բոլորն էլ փորձելու են իրենց չափաբաժինը տանել, նույն Հովիկ Աբրահամյանն էլ . բնականաբար, ԲՀԿ–ի համար իր ձայներն է ապահովում,  ժողովուրդը կորոշի... Միշտ ես ինձ մի բանով եմ հուսադրում, որ ժողովուրը իմաստուն է եւ ընտրությունը ճիշտ կկատարի։ Ինչպիսի մեթոդներ կկիրառեն, ինչպես կուզեն ներգործել ժողովրդի մտածելակերպի վրա, ինչ աստիճանով կօգտագործվի ժողովրդի սոցիալական վիճակը դեպի այս կողմ կամ այն կողմ ժողովրդին տանելու, սա  կերեւա քարոզարշավի ընթացքում։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ժողովուրդը արկածախնդրության չի գնա։

Դուք ունեցել եք պետական լծակներ եւ գիտեք ընտրության շրջանում ինչպես են այդ լծակները  ծառայեցնում իշխանության կամ այն ուժի օգտին, որին կարող էիք աջակցել աջակցում են։  Արգամ Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետն է, ահազանգեր ստացե՞լ եք, որ նա իր պաշտոնական լծակները օգտագործում է հօգուտ «Ծառուկյան» դաշինքի։

Գիտե՞ք ինչ, Էսպես թե էնպես, ցանկացած պաշտոնյա իր լծակներն էս օրերին  օգտագործում է, սա փաստ է, որեւիցե մեկը դա հերքել չի կարող։ Եկեք իմ մասին խոսենք, ես էս պահին որեւիցե պաշտոնական լծակ չեմ օգտագործում, որեիցե պետական օրգան, պետական մարմին, իշխանական լծակ իմ կողքին քարոզարշավին չի մասնակցում, որեւիցէ մեկին չեմ էլ դիմել, որ ինձ օգնեն։

Մարզպետն էլ ի՞ր լծակներն է ծառայեցնում Հանրապետական կուսակցության օգտին...

Չեմ կարող ասել, երեւի ճիշտ կլինի հարցը տաք մարզպետին, բայց կարծում եմ՝ պատասխանը նույնը կլինի, որեւիցե մեկը չի փորձի մարդկանց, էն որ ասում են՝ ահաբեկում են,  ստիպում են եւ այլն, չեմ կարծում, որ մեր երկրում որեւէ պաշտոնյա իրեն նման բան թույլ տա։ 

Արարատի մարզում որոշ գյուղերում Ձեզ են սատարում, որոշներում՝ Աբրահամյանին, Արամայիս Գրիգորյանին։  Որոշ գյուղապետեր հետեւեցին Հովիկ Աբրահամյանի քայլին եւ լքեցին ՀՀԿ–ն։  Քարոզարշավն ինչպե՞ս եք կազմակերպում, երբ գնում եք այդ  գյուղեր,  Ձեզ ինչպես՞ են դիմավորում։

Կան գյուղեր, որոնք մի քիչ ավելի սառն են վերաբերում քարոզարշավ կոչվածին, ինչո՞ւ չէ, եղել է մի քանի գյուղ, որ գյուղապետերն ընդհանրապես չեն մասնակցել, հանդիպմանը,  փորձել են ինչ–որ կերպ ճնշում գործադրել, որ ներկա չլինի, ժողովուրդը քիչ լինի, չեմ ուզում էս ամեն ինչը կապել Հովիկ Աբրահամյանի հետ,  ի սեր Աստծո, եւ համարում եմ, որ դա էլ նորմալ պրոցես է, էդպես էլ կլինի։ Գյուղերում, գիտեք, մարդիկ կան, որ ավելի շատ հեղինակություն ունեն, ինչու չէ, համայնքի ղեկավարները իրենց դիրքորոշումը ինչ–որ կերպ տարածում են հասարակության վրա իրենց համայնքներում, նրանց այլ կերպ շեղել եւ բերել կանգնեցնել  կողքիդ էդ պահին, որեւէ դրական արդյունք չի տա։ 

Պարոն Սարգսյան, ճնշումներ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, Հովիկ Աբրահամյա՞նն է յուրայիններին արգելում մասնակցել Ձեր քարոզարշավին։  

Բոլորովին էսպիսի բան չասեցի, դա կարող է լինել նույնիսկ թեկնածուների մեջ, որ թեկնածուն որ գյուղում շատ հնարավարություներ ունի, շատ ճանաչում,  շատ լծակներ ունի, բնականաբար, ցավոք սրտի, կուզենա՝ մյուս թեկնածուի քարոզարշավի ընթացքում սառը  մթնոլորտ լինի, չգիտեմ ինչու, էդ տպավորությունը ձեւավորվել է բոլորի մոտ ու էդպես եղել է մշտապես, բայց ես ուզում եմ՝ բոլորը հասկանան, որ ժողովուրդը, համայնքը ոչ մեկի սեփականությունը չեն, եթե համայնքի ղեկավարը քյոխվա դերակատարություն է ստանձնել, որ ինքը պիտի որոշի՝ իր համայնքը էդպես պիտի անի, չարաչար սխալվում է, ընտրությունների արդյունքով կտեսնեք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ