News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


1994 թվականի ղարաբաղյան պատերազմը մենք հաղթեցինք շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Այս մասին այսօր` մարտի 24-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով` առանց գլխավոր հրամանատարի վարած ճիշտ դիվանագիտական աշխատանքի եւ պատերազմի ընթացքի ճիշտ կազմակերպման հաղթանակի հասնել չէր ստացվի:

«Երբ մենք 1994 թվականին հաղթեցինք ղարաբաղյան պատերազմը, հաղթեցինք նախ գլխավոր հրամանատարի` Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ, որովհետեւ ժողովուրդը, զինվորները, հրամանատարները կարող են հերոս լինել, սակայն հաղթանակը անհնար կլինի, եթե ճիշտ չի կազմակերպվում պատերազմի վարումը, դիվանագիտական ճիշտ աշխատանքը եւ տնտեսական աջակցությունը պատերազմական գործողություններին: Տեր-Պետրոսյանը ընդամենը ցանկանում էր այդ հաղթանակին տեր կանգնել, հաղթանակը դարձնել անշրջելի»,-ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Լեւոն Զուրաբյանի խոսքով` զինադադարը չի կարող խաղաղության երաշխիք դառնալ. «Զինադադարը դա ընդամենը ժամանակավոր պայմանավորվածություն է կողմերի միջեւ, որը հիմնված է կողմերի կամքի վրա եւ դա անշրջելի չի: Մինչեւ այդ զինադադարը, այդ ձեռք բերված հաղթանակը, ազատագրված Ղարաբաղի կարգավիճակը չֆիքսվի խաղաղության պայմանագրով, ապա հաղթանակը շրջելի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ