Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների պայմաններում դժվար է մտածել մետրոյի նոր կայարան կառուցելու մասին։ Այս մասին մարտի 24-ին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Աջափնյակ թաղամասում պատասխանելով ընտրողների հարցերին։
Սկզբում պետք է լուծել առաջնահերթ խնդիրները, իսկ դրանք հիմա երկրում շատ են։ «Եթե մեզ հաջողվի բարձրացնել բարեկեցության մակարդակը, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել այն մասին, որ գումար ներդնենք մի բանի մեջ, որն իր ծախսը հետ չի բերի»,- ասել է վարչապետը։
«Լավ։ Քանի որ Ձեր կառավարությունը արդյունավետ է աշխատում, մենք մի քանի տարի հետո նորից կհարցնենք ձեզ»,- ասել է Աջափնյակի բնակիչը։ Վարչապետը գնահատել է այդ կատակը։