News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երկրում սադրանքներ ծրագրող զինյալներին ԱՄՆ-ն ու Գերմանիան են ֆինանսավորել։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գրոդնենսկի շրջան իր այցելության ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Ահա նրանք նեղանում են, երբ լսեցին իմ հայտարարությունը Ուկրաինայի, Լիտվայի ու Լեհաստանի մասին։ Իսկ եթե իրոք այդպե՞ս է։ Ամերիկյան , գերմանական հիմնադրամները գումար էին տալիս լեհերի ու լիտվացիների միջոցով։ Գումարների մեծ մասն այնտեղ է մնացել, բայց մերոնք էլ վատ չեն ապրել ու ապրում, բոլորը ՝ առանձնատներում, «Մերսեդեսներ»-ով»,- ասել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ իշխանական մարմինները չպետք է վախենան հակաիրավական գործողությունները կանխելուց։ «Վախենաք՝ ինձ համար վատ կլինի, իսկ ձեզ համար՝ ահավոր վատ»,- ասել է նա։

Մեկ օր առաջ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն հայտնել էր, որ «Սպիտակ լեգեոն» ու «Երիտասարդ ճակատ» խմբավորումների ձերբակալված ակտիվիստները մտադիր էին մասնակցել զանգվածային անկարգությունների։ Մարտի 21-ին Լուկաշենկոն հայտնել էր երկու տասնյակ զինյալների ձերբակալության մասին, որոնք զինված սադրանք էին ծրագրում։

Վիլնյուսը Լուկաշենկոյի հայտարարությունը հորինված է անվանել, Կիեւը նրան մեղադրել է ուկրաինացիների պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեջ։

Մարտի 20-ին Լուկաշենկոն հայտնել էր, որ հինգերորդ շարասյունը ու արտասահման փախած թափթփուկները արեւմտյան հատուկ ծառայությունների աջակցությամբ մտադիր են ապակայունացնել իրավիճակը Բելառուսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ