News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ՕՐՕ» դաշինքը դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ չեղյալ ճանաչելու համար ՀՀԿ մասնակցությունը ապրիլի 2 -ի խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անունից պաշտոնապես հայտարարեց պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանը Սպիտակ քաղաքում:

Նրա խոսքով՝ առկա են բազմաթիվ ձայնագրություններ, որոնք ապացուցում են, որ  ՀՀԿ-ն, չարաշահելով իր վարչական ռեսուրսը՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին հարկադրել է ընտրողների ցուցակներ կազմել։

«Մեծ ցավ է, որ մանկավարժներին այս իշխանությունները կեղտոտ խաղերի մեջ են մտցնում: Գիտեմ, որ իրենք էլ դա չեն ուզում, բայց մտցնում են կեղտոտ ընտրակեղծարարության մեջ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ միայն այս փաստն արդեն բավարար է, որ ՀՀԿ-ի մասնակցությունը ապօրինի ճանաչվի:

Արմեն Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ առկա է 100-ից ավելի դպրոցների ձայնագրություններ, որոնք վկայում են ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին. « Եվ, սա համատարած վիճակ է, որը վերաբերում է ոչ միայն դպրոցներին, այլեւ բոլոր պետական հիմնարկներին: Սա լուրջ խախտում է: Մենք այդ դիմումը ներկայացնելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր գործընկերներին, քննարկենք, ներկայացնենք միասնական դիմում, եթե ոչ՝ գոնե առանձին ներկայացնեն»:

Նշենք, որ Sut.am  կայքը հրապարակել է հանրապետության բոլոր մարզերը եւ Երեւանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցի եւ 30 մանկապարտեզի տնօրենների հետ զրույցների մանրամասները, թե ինչպես են ցուցակներ հավաքագրում ՀՀԿ-ի համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ