News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր դպրոցների տնօրենները Հայաստանի Հանրապետական կուսակցության կարեւոր հենարասյունն են եւ ընտրությունների կեղծման մեխանիզմի կարեւոր մասը: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ընտրական երկրորդ տարածքում «Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու  Հայկ Կոնջորյանը:

«Հենց այս պատճառով ՀՀԿ-ի շտաբն ամեն ինչ անում է, որ տեղի ունեցածը թաքցնի»,- ասաց նա՝ մեկնաբանելով երեկ համացանցում հայտնված դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որոնք զբաղվել են իշխանության օգտին ձայներ հավաքելով:

Նրա խոսքով՝ այս երեւույթի հետ կապված 2 հիմնական խնդիր կա՝ իրավական եւ բարոյաէթիկական: Իրավական պետության տեսակետից տեղի ունեցածը անհրաժեշտ է հետաքննել, եւ այս գործին առնչված բոլորը պետք է օրենքի առաջ պատասխան տան: «Եթե առկա փաստերով դատենք, խոսքը ծառայողական դիրքի չարաշահման մասին է: ՀՀԿ-ի շտաբը շտապեց հայտարարություն տարածել, որ դպրոցների տնօրեններին պաշտպանի: Չէ՞ որ նրանք Հանրապետական կուսակցության հենարասյունն են եւ ընտրությունների կեղծման մեխանիզմի կարեւոր մասը»,- ասաց Հայկ Կոնջորյանը: 

Նրա կարծիքով, սակայն, տեղի ունեցածը հերքելը եւ պնդելը, թե ոչ մի չարաշահում չի եղել, սխալ է եւ անարդարացի: Նա հույս հայտնեց, որ հասարակությունը եւ քաղաքական ուժերը մինչեւ վերջ կգնան, եւ այս հարցը կլուծվի:

Ինչ վերաբերում է բարոյաէթիկական տեսանկյանը, ապա, «Ելքի» ներկայացուցչի խոսքով, շատերն են այս տնօրեններին եւ մանկավարժներին դատապարտում, քանի որ նրանք հիմնական աշխատանքը թողած՝ զբաղվել են իշխանության համար ձայներ հավաքելով: «Կարեւոր չէ, թե իրենք տնօրեններն ինչ կասեն, կարեւոր է, որ հասարակությունը ամեն ինչ հասկանում է եւ նրանց դատապարտում: Ես կարծում եմ, որ այս ամենը կարող է կարեւոր մեխանիզմ դառնալ քաղաքական մաղձը մաքրելու համար, որը գոյություն ունի եւ Հայաստանին խանգարում է ժողովրդավարական պետություն դառնալ»,- ասաց նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ