News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում` Անտոն Չեխովի անվան դպրոցում, մարտի 25-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեխնիկական սարքավորումների թեստ ցուցադրություն է տեղի ունեցել, որոնք ապրիլի 2-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կիրականացնեն ընտրողների գրանցումը:

Ներկայացնելով ընտրողների գրանցման գործընթացը` «Էլեկտրոնային կառավարման ենթակառույցների ներդրման գրասենյակ» («Ekeng») ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Թունյանը նշել է. «Քաղաքացին մոտենում է օպերատոր մասնագետին, ներկայացնում փաստաթութղը: Դա կարող է լինել սովորական անձնագիր, կենսաչափական անձնագիր կա նույնականացման քարտ: Առաջին գործողությունը, որ պետք է անի օպերատորը` տեսողությամբ քաղաքացու անձը ստուգելն է: Հետո նա փաստաթուղթը ներբեռնում է MRZ դաշտը: Համակարգն առանձնացնում է քաղաքացու տվյալները, կանաչ լույս է վառվում, որից հետո առաջարկվում է ներբեռնել մատնահետքը»: Դրանից հետո, շարունակել է նա, հատուկ կտրոն է տպվում, որը տրվում է ընտրողին, եւ նա կարող է շարունակել գործընթացը` մոտենալով գրանցման մատյանին փաստաթղթով եւ իրեն տրամադրված կտրոնով:

«Կրկնակի գրանցման փորձի դեպքում հատուկ ձայնային ազդանշան է միանում, եւ այդ փաստը գրանցվում է: Հատուկ կտրոն է տպվում: Այդ դեպքում փաստաթուղթն ու կտրոնը չեն վերադարձվում քաղաքացուն: Ըստ էության, դա առաջին փաստաթուղթն է շրջանառության մեջ դնելու համար` դրա համար այն փոխանցվում է ոստիկանին», - նշել է Արթուր Թունյանը:

Նրա խոսքով` ընտրողին չի թույլատրվում քվեարկել անձնագրի պատճենի միջոցով, քանի որ դա փաստաթուղթ չի համարվում: «Անձնագրում կամ նույնականացման քարտում գոյություն ունի MRZ դաշտը: Եթե այդ տվյալները նշված կլինեն սովորական թղթի վրա, այդ դաշտը կարդացող ցանկացած սարքավորում, միշտ կճանաչի այդ տվյալները: Եթե մարդը գալիս եւ հարցնում է` արդյոք կարելի է պատճենով գրանցվել, օպերատորը նրան ասում է` ոչ, չի կարելի», - ընդգծել է Թունյանը:

«Իրազեկ քաղաքացիների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր հերթին նշել է, որ այդ սարքավորման իմաստը մարդկային գործոնը բացառելն է: Նա հարց է տվել. «Եթե հազարավոր մասնագետներից որեւէ մեկը, ոչ ոք դա չի կարող բացառել, անբարեխիղճ լինի եւ թույլ տա անձնագրի պատճենով քվեարկել, դա կստացվի՞, թե՞ ոչ»:

Ի պատասխան` Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդգծել է. «Այն, ինչի մասին դուք խոսում եք, քրեական հանցանք է: Բայց այսօր, նաեւ հաշվի առնելով տեղամասային կենտրոններում հասարակական վերահսկողության լայն հնարավորությունները, նման հանցագործություն ուղղակի չի կարող լինել»:

Արթուր Թունյանը նաեւ ներկայացրել է  գրանցման սարքավորումների միջոցով ընտրատեղամասի փակումը:

«Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ համակարգը կտրոն-ուղեգիր է տպում, որը տեղեկություն է պարունակում սարքավորման միջոցով գրանցվածների ընդհանուր թվի մասին, ուղեգրի տպման տեղն ու ժամը եւ ընտրական տեղամասի նախագահի ստորագրություն եւ կնիքը: Դրանից հետո գործընթացը փակվում է, եւ այլեւս հնարավոր չէ քվերակել այդ համակարգով»,- հավելել է Թունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ