News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հռոմի հռչակագրի ստորագրումը փոփոխությունների եւ Եվրամիության նորացման սկիզբն է: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն:

«Սա Եվրամիությունում փոփոխությունների ուղու սկիզբն է: Լեհաստանի համար ամենակարեւորն այն է, որ հաստատվել է մեր համատեղ ապագան կառուցելու հարցում ԵՄ անդամ բոլոր պետությունների կամքը»,- ասել է նա:

Լեհաստանի վարչապետը հավելել է, որ հիմա լավ նախագծերի մշակման ժամանակն է, որոնց շնորհիվ բոլորը կարողանան միասնական, զարգացող եւ երջանիկ Եվրոպա տեսնել:

ԵՄ անդամ 27 պետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրում նշվում է, որ ԵՄ-ն «չբաժանված եւ չբաժանվող» է, իսկ անդամ պետությունների առաջնորդները միասին կգործեն՝ ձգտելով շարժվել մեկ ուղղությամբ, ինչպես նախկինում:

«Եվրամիության միասնականությունն անհրաժեշտ եւ ազատ ընտրություն է»,- ասված է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ