News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հեռավոր աշխարհներում ամերիկացիների թողած հետքերն այնքան էլ անիրականանալի երազանք չեն: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ առաջին տիեզերական թռիչքներն Ամերիկայում համաժողովրդական հրճվանքով ընդունեցին, իսկ առաջին տիեզերագնացներին դիմավորեցին որպես ազգային հերոսի: ԱՄՆ նախագահի խոսքով՝ նման յուրաքանչյուր թռիչքի հետեւում «երազանք էր կանգնած», իսկ հետազոտողների գլխավոր նպատակը հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունն էր:

Նա հիշեցրել է, որ այս շաբաթ վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ Ազգային տիեզերական գործակալության մասին ակտ է ստորագրել:

Կոնգրեսի հավանությանն արժանացած փաստաթուղթը նկարագրում է հեռավոր տիեզերքի հետագա ռազմավարությունը եւ հաստատում առաջիկա տարիների NASA-ի աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ