News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փրինսթոնի համալսարանից մի խումբ հոգեբաններ պարզել են, որ ընդարմացող, թմրող մարդիկ հզոր մտավոր ներուժ ունեն։ Այդ հայտնագործությունը հակասում է ընդարմացման մասին հոգեբույժների պատկերացումներին, որոնք դա համարում են հոգեկան խանգարման ախտանշան, հայտնում է Svopi–ն։

Ըստ ամերիկացի գիտնականների, այն մարդիկ, որոնք ենթարկվում են կակատոնիկ ախտանիշի, մեծամասամբ ունակ են կարճ ժամանակում մեծ ծավալի տեղեկություն վերամշակել։ Այդտեղից հետեւում է, որ նման ախտանիշով մարդիկ կարող են ավելի արագ լուծել իրենց առջեւ դրված առաջադրանքները, հետեւաբար ավելի մեջ մասնագիտական հաջողությունների հասնել։ Փորձի ժամանակ, որին մասնակցել են 80 կամավորներ, գիտնականները ստուգել են նրանց այսպես կոչված աշխատանքային հիշողության ներուժը, որը օգնում է լուծել մաթեմատիկական ու տրամաբանական խնդիրներ։ Փորձի էությունը մասնակիցների վրա աստիճանական ճնշում գործադրելն ու սթրեսային իրավիճակներ ստեղծելն էր։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ընդարմացող մարդիկ ավելի մեծ աշխատանքային հիշողություն ունեն, քան սթրեսի նկատմամբ  կայուն կամավորները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ