News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքի Մոսուլ քաղաքում ԱՄՆ-ի հանցագործությունները պետք է հետաքննվեն ու դատավարության առարկա դառնան։ Այս մասին «Մեհր» գործակալությանը ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իրաքի Մոսուլ քաղաքում խաղաղ բնակիչների դեմ ԱՄՆ ռազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով, պետք է դառնան դատական օբյեկտիվ հետաքննության առարկա։ Ահաբեկիչների գործողությունների հետ համեմատելի այդ հանցագործությունների ոչ կանխամտածվածության մասին հայտարարությունները չեն նվազեցնում ԱՄՆ պատասխանատվությունը»,- համարում է ԱԽ քարտուղարը։

Նա շեշտել է, որ ցանկացած ռազմական գործողղություն՝ թե Իրաքի , թե Սիրիայի տարածքում պետք է իրականացվի միայն այդ երկրների իշխանությունների պաշտոնական թույլատվության հիման վրա։ «ՄԱԿ ԱԽ-ն պետք է Իրաքի ու ՍԻրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը հիշեցնի այն պետություններին, որոնք իրենք վեր են դասում ՄԱԿ-ից»,- շեշտել է Շամհանին։

ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիան մասնակցում է Իրաքի Մոսուլ քաղաքն ԻՊ-ից ազատագրելու գործողությանը։ Վերջերս հայտնում են կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում մեծաքանակ զոհերի մասին։ Մարտի 25-ին հայտնել են, որ Արեւմտյան Մոսուլում կոալիցիայի օդային հարվածների հետեւանքով զոհվել են ավելի քան 100 խաղաղ բնակիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ