News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խնդիրը  114 վատ, անբարեխիղճ օրենքը խախտող տնօրենների մեջ չէ, որոնք արջի ծառայություն են մատուցում։ Մենք գործ ունենք հօգուտ մեկ կուսակցության աշխատող ամբողջ համակարգի հետ։ Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իրազեկ քաղաքացիների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը, որը բազմաթիվ դեպքեր է արձանագրել հօգուտ վարչական ռեսուրսի։

«Դա բուրգ է, որը կարելի է բաժանել երեք մակարդակի՝ կենտրոնական կառավարություն, տարածքային կառավաման մարմիններ եւ դպրոցների տնօրեններ։ Մեր հրապարակումները ներկայացրել են տարածքային կառավարության ու դպրոցի տնօրենների մասնակցության ապացույցները։ Տնօրենների մեծամասնությունը հստակ մատնանշել է վարչական մարմիններին։ Տնօրենների միայն փոքր մասն է իրենց ցուցակները հանձնել շտաբներին։ Մեծամասնությունը ցուցակները հանձնել է տեղի վարչակազմին, քաղաքապետարան կամ մարզային վարչակազմ։ Մարզերում մեծամասամբ հայտնել են կոնկրետ պաշտոնյաների անուններ՝ մարզային վարչակազմի կրթության բաժնից», - նշել է Դանիել Իոանիսյանը։

Նա հավելել է, որ դեպքերից մեկում ձայներ հավաքելուն մասնակցել է նաեւ տարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը։

«Խոսքը Գյումրիի տարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարի մասին է, որը 6 օրից կգլխավորի 58 տեղամաս։ Այդ մարդու կինը մեզ հետ զրույցի ընթացքում պատմել է, թե ինչպես են նա ու իր ամուսինը «մարդկանց վախեցրել նորագույն մեթոդներով»։ Եւ այդպիսի օրինակները շատ են։ Մենք կհրապարակենք պաշտոնյաների ցուցակը, որոնք տնօրենների խոսքով ընտրողների ցուցակներ են հավաքել», - ասել է Իոանիսյանը։

Նրա խոսքով՝ պետք չէ մոռանալ, որ իրենց կազմակերպության անդամները զանգահարել են միայն 136 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, բայց Հայաստանում առնվազն 1400 դպրոց կա։ 136 տնօրեններից 114-ը (մոտ 80 տոկոս) խոստովանել են, որ իրենք եւ իրենց ենթակաները հօգուտ իշխող կուսակցության ձայներ հավաքելով են զբաղվում։ Սակայն բացառված չէ, որ նման բան է տեղի ունենում նաեւ այն դպրոցներում ու մանկապարտեզներում, որտեղ «Իրազեկ քաղաքացիների միությունը» չի զանգահարել։ Չէ որ իրենց փոքրիկ «հետազոտության» ժամանակ ատիվիստները չեն ընտրել այն դպրոցները, որոնց տնօրենները որեւէ կերպ կապված են Հայաստանի հանրապետական կուսակցության հետ։

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միությունը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի, հօգուտ իշխանության վարչական ռեսուրսների շատ օգտագործումներ է արձանագրել։ Մասնավորապես՝ ավելի քան 100 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ հատուկ ցուցակներ են կազմել հօգուտ ՀՀԿ-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ