News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Յան Ալեքսանդր Հիլը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը կարեւորում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Նոր Զելանդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ հատկապես արդի տեխնոլոգիական պայմաններում արդյունավետ համագործակցության առկա ներուժը շատ ավելին է, քան երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Հանրապետության Նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Նոր Զելանդիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը պարտավորեցնում է վերարժեւորել հարաբերությունները եւ երկուստեք ջանքեր գործադրել դրանք որակական նոր մակարդակ տեղափոխելու համար:

Դեսպան Յան Ալեքսանդր Հիլը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար եւ նշել, որ կանի ամեն հնարավորը նպաստելու երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-զելանդական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ