Google Play-ի խանութում տարածվել են 87 վնասակար հավելումներ` քողարկված Minecraft խաղի հավելումներում, հաղորդում է ESET-ը:
Այդ վիրուսները երկու տեսակի են բաժանվում` գովազդ ցուցադրելու գործառույթով ներբեռնվողներ եւ ֆիշինգային հավելվածներ, որոնք խաղացողին կասկածելի կոնտենտով ցանցահենային կայքերի հղումներ են ուղարկում: Օգտատերերը դրանք ներբեռնել են մի քանի հազար անգամ` մինչ Google Play-ից ջնջվելը: