News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ազատ դեմոկրատները» նվազագույն կենսաթոշակը կդարձնի 73 հազար դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը կդարձնեն 111 հազար դրամ: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Արթիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Ի տարբերություն մյուսների, մենք ցույց ենք տալիս, թե որտեղից պետք է վերցվի այդ գումարը: Մեր դինամիկ ծրագրով աղքատությունը երկու անգամ կրճատվում է։ Հայաստանում կարող է 140 հազար աշխատատեղ ստեղծվել»,-ասաց նա:

Անդրադառնալով ստվերային տնտեսությանը, Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Իշխանություններն անգամ ընդունում են, որ ստվերը Հայաստանում 34 տոկոսից ավելի է: Մենք կարող ենք մի քանի ամսում ստվերը վերացնել: Դա է քաղաքականության հմայքը: Պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ մյուս կուսակցությունների ցուցակների 10 համարներում նստած են մարդիկ, ովքեր այդ ստվերն ապահովողներն են։ Դուք լսե՞լ եք, որ գողը գողությունը վերացնելու ցանկություն ունենա։

Քաղաքական կոռուպցիան ընտրակաշառքն է, որն օրական մեկ լուցկի է անում: Ես չեմ մեղադրում մեր քաղաքացիներին փող վերցնելու համար, մեղադրում եմ այն հանցագործներին, որ օրը մեկ լուցկլով ուզում են զրկել մեր ժողովրդին իր իրավունքից: Ոնց կարող է նման մարդը խոսի կոռուպցիան ու մենաշնորհը վերացնելու մասին»:

Խաչատուր Քոքոբելյանի խոսքով, իրենց ցուցակում չկա մարդ, ով գործ է ունեցել կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման հետ. «Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ ոչինչ չի փոխվելու, պաշտպանում են այս ճահիճը։ Մենք ասում ենք՝ մենք կարող ենք ու փոխելու ենք։ Մենք բերելու ենք ազատության այն շունչը, որ Հայաստանում չլինի ոչ սոված քաղաքացի, ոչ ճնշված քաղաքացի, ոչ նույնիսկ ճնշված իշխանավորներ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ