News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ անցյալ տարին անչափ վտանգավոր էր ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, եւ բացառված չէ, որ ընթացիկ տարին էլ ավելի վտանգավոր կլինի շփման գծում ավելի ծանր սպառազինության կիրառման հնարավորության համատեքստում: Մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց բրիտանացի լրագրող, Քարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալը:

Նրա խոսքով` այսուհանդերձ, ղարաբաղյան խնդրի դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի, որի վկայությունն է Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը: Նա նշեց, որ այս համաձայնության հիմքում շփման գծում հրադադարի մանդատի ամրապնդման պայմանավորվածությունն էր, եւ սա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունների պահանջն էր. «Սակայն դա չգործեց, եւ համաձայնագիրը չստորագրվեց: Ինչո՞ւ: Ակնհայտ է, որ սխալներ տեղի ունեցան: Անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներից մեկը տվյալ համաձայնագրի իրականացմանը հասնելու պարտավորություն ստանձնի: Դա ավելի շուտ պետք է ռուսական կողմը լինի` ի դեմս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի: Դրանից զատ, անհրաժեշտ է ամրապնդել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, իսկ համանախագահներն, իրենց հերթին, պետք է վերանայեն Վիեննայի համաձայնությունները, եթե հակամարտության վերսկսում չեն ցանկանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ