News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ մարտի 30-ին կնքվեց «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակման ձեւով կնքվող դրամաշնորհի համաձայնագիր:

ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ճապոնական կողմից` Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Համաձայնագրով նախատեսվում է Ճապոնիայի կողմից մինչեւ 1.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով դրամաշնորհի տրամադրում, որը հնարավորություն կտա նոր սարքավորումներ ձեռք բերել Հայաստանի հանրային հեռուստաընկերության արխիվը թվայնացնելու համար:

«Այսօր իրապես շատ կարեւոր  համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ: Սա եւս մեկ քայլ է երկու երկրների տնտեսական եւ սոցիալական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիի խոսքով` սա երկու կառավարությունների միջեւ համագործակցության եւս մեկ էջ է, քանի որ 2001թ.-ին Ճապոնիայի կառավարությունը աջակցություն է տրամադրել Մատենադարանի փաստաթղթերը թվայնացնելու նպատակով:

«Արխիվը անցյալից դեպի ապագա տանող յուրօրինակ կամուրջ է: Եվ այն ոչ միայն պահպանում է անցյալի ազգային արժեքները, այլեւ ոգեւորում երիտասարդ սերնդին նոր մշակույթ ստեղծել ապագայի համար» ,- ընդգծեց դեսպանը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը նշեց, որ արխիվի թվայնացման գործընթացը կարեւոր է ոչ միայն Հանրային հեռուստաընկերության, այլեւ մեդիադաշտի մյուս ներկայացուցիչների համար:

«Հուսով եմ , որ գործընթացի ավարտից հետո այդ տեխնիկայից հնարավորություն կունենան օգտվել նաեւ այն հեռուստաընկերությունները, որոնք դրա կարիքն ու անհրաժեշտությունն ունեն»,- նշեց Մարգարիտա Գրիգորյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ