News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոկորդի հետ կապված խնդիրների պատճառով հրաժարվել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի շեմին երկու հանրահավաքներում ելույթից, հաղորդում է Hurriyet-ը։

Նախօրեին Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Մարդին քաղաքում ելույթի ժամանակ մի քանի անգամ նրա ձայնը կտրվել է։

Շաբաթ օը Վան քաղաքում նախատեսված հանրահավաքին Էրդողանի փոխարեն ելույթ կունենա Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ Թուրքիայի առաջնորդի «մրսած կոկորդի» պատճառով։

Նշվում է նաեւ, որ ուրբաթ օրը նախատեսված Էրզրում քաղաքում Էրդողանի ելույթը տեղափոխվել է ապրիլի 15-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ