News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքում պարունակվող նրբությունները փաստացի բացառում են որեւէ սխալի կրկնության հնարավորությունը ու բողոքելու հնարավորություն չեն տալիս։ Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայից (ՄԽԱ) դիտորդների խմբի համակարգող Բոլեսլավ Պիրշտուկը՝ Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումից հետո։

«Ես անձամբ բավարարված եմ այն օրենսդրությամբ, որը ներդնում են մեր հայ գործընկերները, քանի որ այն պարունակում է բազմաթիվ նրբություններ, որոնք առաջ միջնորդավորված էին ո ւ երբեմն էլ որոշակի քննադատությունների էին արժանանում թե ընտրողների , թե խորհրդարանում իրենց տեղերի համար պայքարող բոլոր մրցակիցների կողմից։ Որպես դրա արդյունք՝ այսօր ԿԸՀ-ն գրեթե բողոք չի ստացել թեկնածուներից։ Դա վկայում է այն մասին, որ աշխատանքն իրականացվում է հանգիստ, պրոֆեսիոնալ, գործող օրենսդրության շրջանակում»,- նշել է Բոլեսլավ Պիրշտուկը։

Իրենց համար՝ որպես ԱՊՀ երկրների ներկայացուցիչների, շարունակել է նա, անկասկած դա նույնպես կարեւոր է։ «Քանի որ մեր խորհրդարաններից շատերը նույնպես աշխատում են իրենց ազգային օրենսդրությունները կատարելագործելու ուղղությամբ։ Անկասկած դա մեզ մոտ որոշակի հետաքրքրություն է առաջացնում, քանի որ մենք մտադիր ենք ձեր օրենսդրության բազմաթիվ բաղադրիչներ ապագայում օգտագործել նաեւ մեր երկրներում»,- հավելել է Բոլեսլավ Պիրշտուկը։

Ընդամենը ԱՊՀ ՄԽԱ-ից հավատարմագրված է 23 միջազգային դիտորդ, որոնք ներկայացնում են ԱՊՀ ՄԽԱ վեց անդամ պետությունները ՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ Նրանց շարքերում կան պատգամավորներ, իշխանության բարձրագույն օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, նաեւ ԱՊՀ ՄԽԱ Խորհրդի քարտուղարության աշխատակիցներ ու Ժողովրդավարության, պարլամենտարիզմի ու ԱՊՀ ՄԽԱ անդամ պետությունների քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման միջազգային ինստիտուտի փորձագետներ։

ԱՊՀ ՄԽԱ դիտորդական խումբը իրականացնում է իր գործունեությունը ԱՊՀ-ի դիտորդական առաքելության կազմում։ Առաքելությունը ղեկավարելու է ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ Գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։ Առաքելության անդամների ընդհանուր թիվը կազմում է 172 մարդ։

Քվեարկության օրը ԱՊՀ ՄԽԱ-ի միջազգային դիտորդները անհատական երթուղիների համաձայն իրականացնելու են մշտադիտարկում Երեւան քաղաքի ընտրատեղամասերում, նաեւ Հայաստանի հինգ մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիկի ու Կոտայքի բնակավայրերում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ