News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայում մեկնարկել են կործանիչ եւ բանակային ավիացիայի օդաչուների համատեղ զորավարժությունը՝ հակաօդային պաշտպանության զորքերի եւ վերգետնյա ռադիոտեխնիկական ծառայության դիտակետերի մարտական հաշվարկների հետ:

ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զորավարժությունները կտեւեն 3 օր՝ ձմեռային ժամանակաշրջանի ուսուցման վերաստուգմանը նախապատրաստվելու շրջանակներում: Օդային թիրախների հայտնաբերման եւ հրթիռային ու հրետանային սպառազինության կիրառման համար կոորդինատներն օդանավերին, ուղղաթիռներին եւ ՀՕՊ միջոցներին փոխանցելու միջոցառումներին ներգրավված են ավելի քան 200 զինծառայողներ եւ մոտ 50 միավոր ավիացիոն ու հատուկ ռազմական տեխնիկա:

Զորավարժություններին կմասնակցեն ՄիԳ-29-ի չորրորդ սերունդի կործանիչներ, Մի-24 հարվածային ուղղաթիռներ, Մի-8ՄՏ ռազմական փոխադրամիջոցներ, Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ, Բուկ-Մ1-2 ԶՀՀ-ներ, նաեւ Պ-18 «Թերեք» ռադիոտեղորոշիչ կայաններ:

«Թերեք» ՌՏԿ-ի գլխավոր առանձնահատկությունը դրա կիրառումն է Ցելսիուսի -40-ից մինչեւ +50 աստիճան ջերմաստիճանային ռեժիմում, բարձրլեռնային ապառաժուտ տեղանքի անմատչելի վայրերում, նաեւ մեծ հեռավորությամբ օդային թիրախների հայտնաբերման եւ ուղեկցման, թիրախների պետական պատկանելության որոշման եւ կոորդինատների փոխանցման համար:

Անդրկովկասում ռուսական միավորման զորավարժություններն անցկացվում են ավիացիայի կառավարաման կետերի եւ ՀՕՊ միջոցների հետ համագործակցության խնդիրների մշակման համար՝ օդային թիրախները հայտնաբերելու ժամանակ իրադրության մասին տվյալների հետագա փոխանցմամբ եւ ԱՊՀ երկրների միավորված ՀՕՊ համակարգում սպառազինության կիրառման թիրախների նշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ