Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում, որը տեղի կունենա 2017-ի ապրիլի 24-28-ին, Ստրասբուրգում, կքննարկվի Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեությունը:
Օրակարգում կարեւոր կլինեն նաեւ Հյուսիսային Կովկասում մարդու իրավունքների դրության վերաբերյալ ճեպազրույցները, եկամուտների անհավասարության մեծացումը, ինչպես նաեւ կին փախստականների պաշտպանությունը բռնությունից ըստ գենդերային պատկանելության:
Վեհաժողովում ելույթ կունենան Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը։ Խորհրդարանականների հարցերին կպատասխանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
Ճեպազրույցներ տեղի կունենան նաեւ Ինտերպոլի համակարգի չարաշահման, ծնողների եւ երեխաների պաշտպանության վերաբերյալ։
Վեհաժողովը օրակարգի վերաբերյալ վերջնական որոշում կընդունի նստաշրջանի բացման օրը։