News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախօրեին Դավթաշենում արձանագրված ծառահատման դեպքն ուղղակի վանդալիզմ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանն ասել է. «Բոլորիդ է հայտնի ապօրինի ծառահատումների հետ կապված իմ դիրքորոշումը. ցանկացած նման դեպք պետք է օրենքով սահմանված կարգով պատժվի: Իսկ ա՛յս դեպքում ծառահատում իրականացնողները պետք է անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն օրենքով սահմանված ամենախիստ պատժին:

Վարչական տույժի կիրառումն այս դեպքում բավարար չէ, եւ օրենքն էլ թույլ է տալիս նման դեպքերում քրեական պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Ըստ այդմ հանձնարարում եմ աշխատակազմի բնապահպանության վարչությանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երեւան քաղաքի ոստիկանութան հետ համագործակցված հայտնաբերել մեղավորներին եւ նյութերը փոխանցել Երեւան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

Բոլորը պետք է իմանան, որ ցանկացած ապօրինի ծառահատում մեր կողմից երբեք չի արդարացվելու»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Դավթաշենում ավելի քան 20 հաստաբուն ծառից միայն կոճղեր են մնացել: Ծառերը հատվել են գիշերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ