News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

 Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ ապրիլի 14-ին, ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված ընտրախախտումների քննությանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանն ընդգծել է ընտրական տեղամասերում ներդրված տեխնիկական սարքավորումների նշանակությունը հատկապես ընտրախախտումների կանխարգելման ու այդ դեպքերով քննության օբյեկտիվության ու բազմակողմանիության ապահովման առումով:

ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին բարձր է գնահատել քվեարկությանը նախորդող օրերին, ինչպես նաեւ քվեարկության օրը դատախազության կողմից ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներին արագ արձագանքը, ընտրախախտումների ստուգման աշխատանքների համակարգումը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ընտրությունների նախապատրաստման ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրը ընտրախախտումների վերաբերյալ իր դիտարկումները:

Դեսպանի խնդրանքով գլխավոր դատախազը ներկայացրել է քվեարկության օրը եւ դրան հաջորդող օրերի ընթացքում ուսումնասիրված, առերեւույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումների, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները: Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ  դատախազությունում ուսումնասիրվել է շուրջ 2500 հրապարակում, 60 ահազանգ, որոնք ստացվել են դատախազության թեժ գծով, ինչպես նաեւ ոստիկանության ստորաբաժանումներում ստացված 309 ահազանգեր:

Նշվել է, որ ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ` քվեարկության օրվա ընթացքում հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների  ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի  խնդիրներին՝  քվեարկության սենյակների կահավորմանը,  տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձեւակերպումներ են պարունակել: 820 դեպքով վարույթ է իրականացվել, որոնցից 720-ում հանցագործության հատկանիշները հերքվել են կամ քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել: Հարուցվել են 18 քրեական գործեր, որոնցից 7-ն ուղարկվել է դատարան:

Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանգամանալից տեղեկատվության տրամադրման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ