News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ եւ իրանցի ժողովուրդների միջեւ առկա պատմական եւ մշակութային ընդհանրություններն ամուր հիմք են ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունները զարգացնելու համար: Այս մասին, ապրիլի 16-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Նասրօլլահ Փեժմանֆարին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի նախագահը, ողջունելով դեսպան Թումանյանին, նշեց, որ հայ եւ իրանցի ժողովուրդների միջեւ առկա պատմական եւ մշակութային ընդհանրություններն ամուր հիմք են ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունները զարգացնելու համար եւ ընգծեց, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է մեծ աջակցություն ցուցաբերել մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության խորացման ուղղությամբ։

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակությամբ նշեց միմյանց մշակութային ժառանգությունների հանդեպ երկու երկրների պետական մարմինների ցուցաբերած մեծ ուշադրությունը, որի վկայությունն է Իրանում հայկական եկեղեցիների եւ մշակութային կոթողների եւ Երեւանում Կապույտ մզկիթի նկատմամբ հոգատար վերաբերմունքը:

Հանդիպմանը քննարկվեցին մշակույթի բնագավառի, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ հետագա համագործակցության ընդլայնման հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ