News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ զրույցում Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության տնօրեն եւ Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կառավարման խորհրդի անդամ Գագիկ Գյուլբուդաղյանը ներկայացնում է ընկերության 20-ամյա աշխատանքը: Միջազգային փորձով ու տեղական գիտելիքներով տրամադրվող խորհրդատվությունն ու աուդիտը օգնել են երկրում նոր բիզնես-մշակույթ կայացնելու մշտապես բարդ ճանապարհին: Բացի այդ, այդ ծառայությունները սկսել են նաեւ արտահանվել` Հայաստանին բերելով բարձր ավելացված արժեք ու ավելացնելով երկրի ճանաչումը որպես ինտելեկտի կենտրոն:

Գրանթ Թորնթոն Հայաստանը» հիմնադրվել է 20 տարի առաջ, երբ նույնիսկ բիզնեսում քչերը գիտեին, թե ինչ է անկախ աուդիտը: Ինչպե՞ս փոխվեց ու կրթվեց Հայաստանի շուկան:

Մեր ընկերությունը սկսել է աշխատել 1997-ից, բայց Գրանթ Թորնթոն Ֆրանսան  Հայաստանում էր դեռ 1992-ից: Իսկ դրանից հինգ տարի անց ստեղծվել էինք մենք: Այն ժամանակ շատերը դեռ չէին պատկերացնում, թե ինչ է անկախ աուդիտը, ինչ են բիզնես էթիկայի ստանդարտները: Այս տարիներին, նաեւ մեր օգնությամբ, շատ բան է փոխվել: Մենք էլ 8-ի փոխարեն այսօր 150 աշխատող ունենք, շուկայի առաջատարն ենք: Անցած տարիներին մեծ ներդրում ենք կատարել` պատրաստելով բազմաթիվ մասնագետներ, կատարելով վերլուծություններ, որոնք օգնել են բիզնեսին եւ հանրային հատվածին:

2016-ին մենք ունեցել ենք 18%-անոց աճ, չնայած տնտեսության ոչ շատ հեշտ վիճակին եւ աճող մրցակցության: Մեր հաջողությունների գաղտնիքն այն է, որ Հայաստանում ունենք լավագույն հայկական որակներով աշխատող անձնակազմ, մասնագետներ, բաժնետերեր: Այս որակները ճանաչելի ենք դարձնում նաեւ դրսում:

Մեր գիտելիքները, հմտությունները մենք նաեւ արտահանում ենք: Ինչպես նախկինում, այնպես էլ 2016-ին կնքել ենք բավականին շատ պայմանագրեր Հայաստանից դուրս ` Վրաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, այս տարի պիտի սկսենք աշխատել նաեւ Մոնղոլիայում: Այն ներդրումը, որը բերել ենք Հայաստան, տարածում ենք նաեւ այլ երկրներում: Այստեղ, ինչպես ասացի, մենք դրսեւորում ենք բոլոր այն որակները, որոնցով հայերը հայտնի են դրսում` ազնիվ ենք, պատասխանատու, պրոֆեսիոնալ, աշխատասեր: Չենք խորշում դժվարություններից, դրա համար էլ հաջողության ենք հասնում այնպիսի երկրներում, որտեղ շատ ընկերություններ դժվարանում են աշխատել:

Այսինքն, իրավունք ունեք ներկայացնել «Գրանթ Թորնթոն»-ը նաեւ Հայաստանից դու՞րս:

Ցանկացած նոր երկրում գործունեություն ծավալելուց առաջ անհրաժեշտ է ստանալ «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» համաձայնությունը: Նման գործընթացի միջով ենք անցել իմ նշած երեք երկրներում դուստր ձեռնարկություններ (շուտով կլինի նաեւ չորրորդը) ստեղծելու համար: Այնտեղ աշխատանքին աջակցում են Հայաստանից գործուղված մասնագետները:

Կրկին` այս ամենը մենք կայացրինք շնորհիվ մեր պատրաստած բարձրակարգ մասնագետների: Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր ունենք բոլոր տեսակի որակավորումներ` եւ՜ աուդիտի, եւ՜ գնահատման, եւ՜ ՏՏ ավտանգության վերլուծության ոլորտներում: Դրանցից մի քանիսը նորույթ էին արտերկրի շուկաներում:

Որո՞նք են դրանք:

Մի շարք երկրներում մենք առաջինը սկսեցինք խորհրդատվություն տրամադրել ISO 27001 ինֆորմացիոն անվտանգության սերտիֆիկացման համար: Հայաստանում այն արդեն տարածում ունիէ, մի շարք բանկեր այդ սերտիֆիկատն արդեն ստացել են, մի քանիսը` մեր ընկերության օգնությամբ:

Մեկ այլ նոր ծառայությունը Վճարային քարտերի ոլորտի տվյալների անվտանգության ստանդարտի (PCI DSS) որակավորումն է, որը մենք իրավունք ունենք կատարել Եվրոպայի ողջ տարածքում: Այս ծառայությունից կարող են օգտվել քարտային պրոցեսինգային կենտրոնները, պլաստիկ քարտեր թողարկող բանկերը, ինչպես նաեւ` զեղչային եւ կուտակային քարտեր տրամադրող խանութները: Այս տարվանից մենք կատարելու ենք ներթափանցման թեստեր (penetration test), որոնք պարտադիր են բանկերի եւ այլ կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության համար: Այս ծառայության համար մեծ պահանջարկ կա Հայաստանոմ ու դրանից դուրս, որտեղ մենք կաշխատենք Գրանթ Թորնթոն ցանցի Մեծ Բրիտանիայի անդամ ընկերության հետ` իրար փոխլրացնելով: Հայաստանի շուկայում նման ծառայություններ արդեն առաջարկվում են, բայց եվրոպական ու ամերիկյան ընկերությունների կողմից` համապատասխան գներով: Մենք կդառնանք առաջին տեղական ընկերությունը:

Նշեմ, որ տեղեկատվության անվտանգության սերտիֆիկացման պատվերներ  մենք ունեցել ենք նաեւ Եվրոպայում ու ԱՄՆ-ում:

Դրանք ԱՊՀ-ի շուկայի համար աշխատող ձեռնարկություննե՞ր են, թե ոչ միայն:

Ոչ միայն: Օրինակ, ՏՏ աուդիտ ենք իրականացրել ՄԱԿ-ի մի շարք ստորաբաժանումների կենտրոնակայանների համար. Նյու-Յորքում` Զարգացման Ծրագրի (UNDP) ու Մանկական հիմնադրամի (UNICEF),  Կոպենհագենում` Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS)-ի համար: Հաճախորդներ ունենք Ֆրանսիայում,  Խորվաթիայում եւ այլ եվրոպական երկրներում:

Ունեք նոր գորրծիքներ` ֆինանսական ոլորտի համար (որը Հայաստանում ավանդաբար աուդիտի հիմնական պատվիրատուն է);

2018 թ հունվարի 1-ից Հայաստանի բոլոր բանկերը պիտի ընդունեն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (IFRS) 9-րդ տարբերակը: Մենք օգնում ենք Հայաստանի եւ այլ երկրների բանկերին պատրաստվել IFRS 9-ին:

Ընդհանուր առմամբ, աշխատանք շատ կա, փորձում ենք տնտեսվարողներին առաջարկել նորարար լուծումներ: Դրանցով Գրանթ Թորնթոնը մշտապես հարստացնում է իր ավանդական ծառայությունները` նախնական վերլուծություն (due diligence), իրագործելիության ուսումնասիրություն (feasibility study), ակտիվների գնահատում, բիզնես պլան: Մենք երկար տարիներ աշխատում ենք նաեւ պետական խոշոր նախագծերում, այդ թվում` ենթակառուցվածքային: Այնտեղ մենք հաճախ հանդես ենք գալիս բազմապրոֆիլ կոնսորցիումների կազմում` կատարելով ֆինանսական ու  խորհրդատվական աշխատանք: Կրկին` այս ամբողջը մենք կատարում ենք ոչ միայն Հայաստանի համար:

Ինչ եք իրականացրել պետական հատվածում:

Հայաստնում մենք մասնացկել ենք Կառավարության էլեկտրոնային հարթակի e-gov ծրագրին, Երեւանի քաղաքային լուսավորության ձեռնարկության Ելքաղլույսի ծրագրերից մեկին, կատարել ենք ֆինանսների նախարարության ակտիվների գույքագրումը:

Ղրղզստանում ծրագրեր ենք կատարել Պետական գույքի կառավարման հիմնադրամի, պետական փոստային օպերատորի համար, ինչպես նաեւ օգնել ենք ներդնել գնումների էլեկտրոնային համակարգ, որի համար նաեւ կօգնենք մշակել աուդիտի մեթոդաբանություն:

2010-ից խոշոր ընկերությունների համար ներդրվել էր պարտադիր աուդիտի պահանջ, որը 2014-ին հանվել է: հաճախորդների նվազում զգացե՞լ եք:

Գրեթե ոչ, եւ ասեմ, թե ինչու: Մեր հիմնական հաճախորդները նրանք են, որոնց համար աուդիտը պարտադրանք չէ. այլ կորպորատիվ մշակույթի մի մաս, որոնք գիտակցում են թե’ դրա կարեւորությունը, թե’ առավելությունները: Պարտադիր աուդիտի տարիներին մեր հաճախորդներն ավելացան 3-4%-ով, հետո մոտ այդքան էլ կորցրինք, բայց փոխարենը ձեռք բերեցինք  նորերին: 

Իսկ ինչպիսի՞ առավելություններ են բացվում աուդիտ անցած բիզնեսի համար: Լավ պայմաններով վարկե՞ր, մասնակցություն միջազգային ծրագրերի՞ն:

Ճիշտ այդպես: Մեզ մոտ եղել են դեպքեր, երբ ընկերությունները դիմել են միջազգային մրցույթի, իսկ հետո եկել ու ասել են, թե` գիտեք, նրանք վերջին երեք տարվա աուդիտ են պահանջում, կարո՞ղ եք ապահովել այդ ծառայությունը: Որպեսզի այսպիսի ֆորս-մաժորների չառերեսվել, պետք է ունենալ աուդիտի մշակույթ: Բոլորի համար դա ցանկալի է, իսկ այն մեր ընկերություների համար, որոնք ուզում են դուրս գալ գլոբալ կամ ռեգիոնալ շուկաներ, սա ուղղակի հրամայական է: Մեր գործընկեր կազմակերպություններից շատերը ամեն տարի մասնակցում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների ծրագրերին կամ միջազգային կառույցներից ստանում են ֆինանսավորում`  լավ պայմաններով:

Ֆիննախի առաջարկած նոր օրինագծով` աուդիտորական ընկերությունները պետք է անցնեն ինքնուրույն սերտֆիկացման, ոլորտային պալատի միջոցով: Աուդիտորները պատրսատ են այսպիսի պատասխանատվության:

Սա միանշանակ ճիշտ է: Պիտի լինի շատ խիստ գնահատում, շատ բարձր որակի ստանդարտներ, որպեսզի ոչ ոք, այսպես ասած «գալոչկայի» համար աուդիտ ոչ անցկացնի, ոչ էլ պատվիրի: Բոլորս պիտի հասկանանք, որ աուդիտը նախ ձեզ համար է` ձեր կազմակերպության վիճակը լիարժեք ճանաչելու համար, ապա`  ձեր գործընկերների, որպեսզի նրանք տեղյակ լինեն ձեր իրավիճակի մասին, եւ իհարկե` պետության համար. որտեղ կա աուդիտ, այնտեղ չկա ստվեր: Իսկ եթե մենք ուզում ենք ապրել իրավական պետությունում, թափանցիկությունը բոլոր կազմակերրպությունների համար պիտի օրենք դառնա:

Եւ իհարկե, այս ամենը կարեւոր է նաեւ օտարերկրյա ներդրողների համար: Ուրախ եմ, որ մեր երկրում երկար ժամանակ գործում են աշխարհի բոլոր խոշորագույն աուդիտորական կազմակերպությունները: Սա մեծ վստահություն է հաղորդում պոտենցիալ ներդրողին: Ուրախ եմ նաեւ նշել, որ այստեղ մենք առաջիններից էինք, հիմա էլ` առաջատարը: Գրանթ Թորնթոն Հայաստանի երկու տասնամյակների ներդրումը թույլ է տվել ոչ միայն զարգացնել տնտեսական ու ֆինանսական վերլուծությունների մակարդակը, այլ նաեւ նրանցով Հայաստանը ներկայացնել այլ երկրներում` որպես բարձրարժեք ֆինանսական ու տնտեսական ծառայությունների երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ