Առնվազն 24 մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են Ֆիլիպինների հյուսիսում մարդատար ավտոբուսի ձորն ընկկնելու հետեւանքով, հաղորդում է «Սինխուա»-ն։
Ինչպես հայտնել է ոստիկանությունը՝ ավտոբուսը, որտեղ 50 ուղեւոր է եղել, ձորն է ընկել տեղի ժամանակով առավոտյան 11։00-ին՝ մայրաքաղաք Մանիլայից հյուսիս ընկած Կապինտալան գյուղում։
Հարավային Իլոկոս նահանգ մեկնող ավտոբուսն ընկել է ձորը արագությունը գերազանցելու հետեւանքով։