News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  ուղիղ եթերում տեղեկացրել է, որ քաղաքապետարանն այս գիշերը Մաշտոցի պողոտայում ավարտել է ասֆալտապատման աշխատանքներն ու վերականգնելով երթեւեկությունը, որ կաթվածահար էր 5-6 օր։

«Երեւանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտան ասֆալտապատել է եւ դա լավ լուր է: Իհարկե, քաղաքապետարանի պաշտոնյաները կպնդեն, որ դա վաղուց, դեռ անցած տարի էր պլանավորված, որ այդ օրը պետք է տեղի ունենար ասֆալտապատումը, բայց դա այս պահին էական չէ: Իսկ վատ լուրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որից մենք տեղեկանում ենք այն փիլիսոփայությունը, որով նա աշխատում է:

Երբ քաղաքապետարանն ասում է, որ փոսալցումները կարող են տեւել մի քանի օր, ես ուզում իմ կտրուկ անհամաձայնությունը հայտնել, որովհետեւ նման գործընթացը չպետք է եւ չի կարող մի քանի օր տեւել: Դա նշանակում է մարդկանց նյարդերի հետ խաղալ:

Օրինակ, եթե այսօր պետք է ասֆալտապատում իրականացնել, 1-2 օր առաջ հեռուստատեսությամբ պետք է հայտարարվի այդ մասին, որ այդ հատվածում մեքենաներ չկայանեն: Այդ աշխատանքների երկարաձգումը քաղաքապետարանը կապում է նաեւ անձրեւների հետ: Ժողովուրդ ջան, դուք Գագիկ Սուրենյանի համարը չունե՞ք, եթե չունեք, ասեք փոխանցենք: 21-րդ դարն է եւ օդերեւութաբանական ծառայությունները երբեմն նույնիսկ րոպեի ճշտությամբ ասում են՝ երբ է անձրեւ գալու: Եթե այդ օրը անձրեւ է գալու, չպետք է աշխատանքն սկսել»,-հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով, 6 ժամում կարելիէ Մաշտոցի պողոտայի ասֆալտապատումն իրականացնել. «Փոսն արվում է տեղում, տեղում փոշեզերծվում է, որից հետո ըստ անհրաժեշտության նաեւ չորացվում է, նման սարքեր կան: Դրանից հետո բիտումապատվում է եւ տեղում ասֆալտապատվում: Ի՞նչ է նշանակում՝ փողոցը քանդել, հետո մի շաբաթ սպասել, որ չորանա՝ չիմանալով, որ 5 օր անձրեւ է գալու: Սա տարօրինակ պահված է քաղաքապետարանի կողմից»:

Փաշինյանը խոստացավ, որ երբ կլինի Երեւանի քաղաքապետ, նման գործընթացները կբացառվեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ