News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում, այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի է ունեցել նախարարության եւ Սյունիքի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերության միջեւ պայմանագրի ստորագրումը:

Պայմանագիրը ստորագրել են նախարար Սուրեն Կարայանն ու «Սյունիքի ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Ղուկասյանը:

Ստորագրման արարողությունից հետո կայացած ասուլիսում Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը նշեց, որ Սյունիքի ազատ տնտեսական գոտու կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվի 10 մլն դոլարի ներդրում, իսկ ԱՏԳ գործունեության 7-8 տարվա ընթացքում ակնկալվում է, որ կիրականացվեն  120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-400 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվեն ավելի քան 2500 աշխատատեղ, իսկ միջին տարեկան արտահանումը կկազմի 80-100 մլն դոլար:

«Ներդրումների քանակով ենթադրում ենք, որ առաջին փուլում մինչեւ հոկտեմբերի 15-ը, այն կհասնի 3 մլն դոլարի: Իսկ հետագա փուլերում 80-100 մլն դոլարի լրացուցիչ ներդրումներ կունենաք Ազատ տնտեսական գոտում։ Մոտ 100 մլն ներդրում է մեր կանխատեսումը»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ԵՏՄ-ում, ընդհանուր առմամբ գոյություն ունի  7 Ազատ տնտեսական գոտի, որից մեկը Սյունիքինն է, իսկ դա թույլ է տալիս տեղում անմաքս առեւտուր իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ