News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախյան հակամարտության արագ լուծում գտնելու անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ անցյալ տարի ապրիլի 2-5-ն ընկած բախումներից հետո։ Այս մասին հայտարարել է Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Բենուա Ամոնը՝ Ֆրանսիայում հայերի «Nouvelles d'Arménie» պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ «սառեցված հակամարտություն» ատահայտությունը իրադրության ոչ ադեկվատ նկարագրություն է, որի դեպքում ամեն տարի բազմաթիվ մարդիկ են զոհվում։ «Ֆրանսիան իր պարտականություններն ունի՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողքին։ Անցյալ տարի մենք միանգամից մոբիլիզացվեցինք, որպեսզի գործընկերների հետ միասին հնարավորինս շուտ հրադադարի հասնենք։ Բայց սխալ կլիներ կարծելը, թե դրությունը կայունացել է։ Բախումները կարող են սկսվել ցանկացած պահի, ինչը հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար։ Այդ պատճառով էլ բոլորը պետք է լուծում գտնեն, որի տարրերն արդեն հայտնի են։ Դրանք 2010 թվականի մադրիդյան սկզբունքներն են»,-հայտարարել է Ամոնը։

Նա նշել է, որ իր՝ նախագահ դառնալու դեպքում, կշարունակի աշխատանքներրը հենց  այդ սկզբունքով. «Յուրաքանչյուր կողմ պետք է կատարի իր պարտականությունները»։

Ինչ վերաբերում է հայոց Ցեղասպանության օրը Ֆրանսիայի պաշտոնական օրացույցում ներառելուն, քաղաքական գործիչն ընդգծեց, որ մի անգամ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է բոլոր ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները ներառել օրացույցի մեկ օրում։ «Եթե նախագահ դառնամ, կշարունակեմ աշխատել այդ ուղղությամբ»,-հավելել է նա։

Թեկնածուն նաեւ խոսել է ցեղասպանության հերքումը քրեականացնելու հարցի մասին։ «Եթե նույնիսկ ցեղասպանության հերքումը քրեականացնելու իրավական ուղիները բախվել են խոչընդոտների, որոնց մասին մենք գիտենք, մենք չպետք է թեւաթափ լինենք։ Իր հերթին, շատ ուղիներ գոյություն ունեն, որպեսզի այդ ողբերգության մասին հիշողությունն ապրի, որպեսզի անցյալում գործված մարդկության դեմ հանցագործությունները չկարողանան կրկնվել ապագայում»,-հայտարարել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ