News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իրաքի դաշնային ոստիկանությունը Արեւմտյան Մոսուլի վրա հարձակման ժամանակ չեզոքացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քիմիական զենքի առաջատար մասնագետներից մեկին։ Այս մասին ասել  է ոստիկանության գործողության մասնակից գեներալ Ռայիդ Շաքերը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Նրա տվյալներով՝ ահաբեկիչների ապաստանի գնդակոծության հետեւանքով Էզ-Զանջիլի շրջանում՝ Մոսուլի հին մասում, Տիգրիս գետի արեւմտյան ափին, սպանվել է Աբու Ահմեդ Գազ անունով գրոհայինը, որը պատասխանատու էր ԻՊ-ում քիմիական զենքի կիրառման համար։

CBS հեռուստաալիքը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԻՊ-ն իպրիտ է կիրառել ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից զինծառայողների դեմ, որոնք գտնվել են Իրաքի զորամասերից մեկի տարածքում։ Վերջին մի քանի օրվա ընթացքում սա ԻՊ-ի արդեն երկրորդ քիմիական հարձակումն է։ Դրանից մեկ օր առաջ իրաքցի սպան ասել է, որ գրոհայինները քլորի լիցքն ուղղել են Մոսուլի արեւմտյան հատվածի ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ