News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նոր Զելանդիայում Պլենտի ծոցի շրջանում գտնվող դաշտը ծածկվել է 30 մետր սարդոստայնով։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով National Geographic Australia պարբերականին։

Սարդոստայնը հայտնաբերել են տեղի բնակիչները, որոնք երեխաների հետ դաշտ են եկել սպորտով զբաղվելու համար։ «Մենք կարծում էինք, որ հազիվ թե այնտեղ սարդեր լինեն։ Բայց երբ հեռու գնացինք, եւ մեր ոտքերը սկսեցին խճճվել սարդոստայնում, վերեւում նկատեցինք փոքրիկ սեւ սարդերի»,-ասել է բնակիչներից մեկը։

Համապատասխան մասնագետը հստակեցրել է, որ սարդերի զանգվածային վերաբնակեցման պատճառը հորդառատ անձրեւներն ու դրանց հետեւած հեղեղումներն են եղել, որոնք Նոր Զելանդիայում տեղացել են անցյալ շաբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ