News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էստոնիայի Տապա քաղաքում ռուսական սահմանից հարյուր կմ հեռավորության վրա հանդիսավոր նշել են բրիտանական գումարտակի ժամանումը էստոնական բազա, հայտնում է BBC–ն։

Տապայում տեղակայվել են 800 բրիտանացի ու 200 ֆրանսիացի զինծառայողներ՝ ՆԱՏՕ-ի «ռուսական» ֆլանգի ամրապնդման շրջանակում։ Դա դաշնակիցների չորս գումարտակներից մեկն է, որոնք տեղակայվելու են Բալթյան երկրներում ու Լեհաստանում։

Արարողության ժամանակ Էստոնիայի նախագահ Քերսթի Կալյուլայդը, Էստոնիայի ու Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Մարգուս Ցախկնան ու Մայքլ Ֆելոնը ասում էին, որ բրիտանական ու մյուս գումարտակների տեղակայումը ՆԱՏՕ-ի արեւելյան անդամների տարածքում կծառայի դաշինքի ներսում միասնության զգացմունքի ու դրա անվտանգույթան ամրապնդմանը։ «Սա նաեւ ցույց է տալիս, որ չնայած մենք դուրս ենք գալիս ԵՄ-ից, մենք շարունակում ենք հոգ տանել եվրոպական մայրցամաքի անվտանգության մասին»,- ասել է Ֆելոնը։

Մարգուս Ցախկնան էլ իր հերթին ասել է, որ արեւելյան սահմաններին չորս գումարտակ տեղակայելու մասին որոշումը ՆԱՏՕ-ն կայացրել է «Ուկրաինայում ՌՈւսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ